Արվեստագետը մատիտով կրկնօրինակում է հին լուսանկարները


Չեք հավատա, բայց ֆոտոները, որ ստորև ներկայացվում են, ոչ թե արվել են մի քանի տասնամյակ առաջ՝ սև ու սպիտակ ֆոտոխցիկներով, այլ… փոքրիկ մատիտով: Լուսանկարներից ամենափոքրը 2 միլիմետր է:

28-ամյա շոտլանդացի արվեստագետ Պաուլ Չաիափեն (Paul Chiappe) դպրոցական տարիքից սովորել է մատիտով նկարել, ներկայումս նա այնքան է հմտացել, որ կարողանում է ստեղծել իրական արվեստի աշխատանքներ: Նկարներն այնքան ճշգրիտ են կրկնօրինակված, որ հիշեցնում են կես դար առաջվա ֆոտոխցիկներով արվածները: Պաուլը խոստովանում է, որ սիրում է աշխատել հին լուսանկարների հետ, քանի որ դրանք ևս մեկ անգամ մարդուն ստիպում են շրջվել դեպի իր անցյալը: Արվեստագետի աշխատանքներից ամենափոքրը 2 միլիմետր է: Այս մասին հաղորդում է Odditycentral.com-ը:








Leave a Reply