Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ զորավարժություն [բացառիկ ֆոտոռեպորտաժ]

Սեպտեմբերի 15-19-ը մեր երկրում անցկացվեց Հայաստանի Զինված ուժերի պատմության մեջ աննախադեպ բնույթ ունեցող ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժությունը: Զորավարժությունները տեղի ունեցան Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում: Զորավարժությանը հետևել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդամ-պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ և հատուկ ներկայացուցիչներ: Զորավարժությունը ղեկավարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 
Զորավարժությանը մասնակցում են ՀԱՊԿ անդամ վեց երկրների մոտ 2 հազար զինծառայողներ: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 15-ից մեկնարկած «Փոխգործակցություն 2012» զորավարժություններին մասնակցում են շուրջ 2000 զինվորական և ներգրավված է շուրջ 500 ռազմական տեխնիկա:


Ձեզ ենք ներկայացնում զորավարժությունների մեկնարկի և ավարտի մասին պատմող մեր բացառիկ ֆոտոռեպորտաժը:













Categories:

Leave a Reply